28 12 2021

Սա խոսում է քաղաքական հետապնդման մասին․ Հոխիկյանը՝ Առուշ Առուշանյանի գործով դատարանի որոշման մասին



«Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ  իր անմնացորդ նվիրումն է բերել , պայքարել  ու կռվել է  Արցախի հարավային շրջաններում և այսօր Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից ոչ միայ Առուշ Առուշանյանի, այլև՝ Սյունիքի մարզի այլ համայնքապետերին կալանավորելը և այլն  քաղաքական հետապնդում է»,-այս մասին ասաց միդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Հիշեցնենք, որ  դատարանն այսօր որոշեց կալանքի տակ պահել Առուշ Առուշանյանին։

« Առուշանյանը մեծ  հեղինակություն է վայելում  և դեռ ամիսներ առաջ պնդում էի, որ ամեն ինչ կանեն,  որպեսզի Առուշանյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ , սա խոսում է քաղաքական հետապնդման մասին և քանի դեռ այս իշխանությունը չի թուլացել, քանի դեռ ժողովուրդը ոտքի չի կանգնել և քանի դեռ մարդկանց որոշակի խումբ կա,  որ իրեն չի համարում այս պետության պատասխանատուն նմանատիպ դեպքերն այս իշխանությունների կողմից շարունակական կլինեն , եթե մենք մեր իրավուքններին, մեր ազգային անվտանգությանը  տեր չկանգնենք»,-նշեց Նաիրի Հոխիկյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ