22 12 2021

Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ Ազգային  հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։

Ցավակցությունս եմ հայտնում Դեմիրճյանների ընտանիքին ու մերձավորներին»,- նշված է երկրորդ նախագահի ցավակցական  գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ