18 12 2021

Մանվել Փարամազյանը ազատ արձակվեց․ նրան դիմավորեցին ծափերով և գրկախառնություններով



Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որի վերաբերյալ դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել 70 մլն դրամ գրավի դիմաց, այսօր՝ դեկտեմբերի 18-ին ազատ արձակվեց դատապարտյալների հիվանդանոցի շենքից։

Հիվանդանոցի բակում էին Փարամազյանի մտերիմները, որոնք ծափողջույններով դիմավորեցին նրան։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փարամազյանը հայտնեց, որ լուրջ առողջական խնդիրներ ունի, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտենց դատապարտյալների հիվանդանցի աշխատակիցներից

«Քանի որ 6 ամիս մեկուսացված եմ եղել, գործընթացների հետ կապված հարցերին կպատասխանեմ ավելի ուշ»,- ասաց Փարամազյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ