Մայիսի 2-ին, ժամը 17։00-ին` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կհրապարակվի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը: Այս մասին հայտնում է Մանվել Փարամազյանի մամուլի խոսնակ Դավիթ Համբարձումյանը:
«Հարգելի հայրենակիցներ` մայիսի 2-ին, ժամը 17։00-ին` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կհրապարակվի Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը` մի որոշում, որի արդարությանը անհամբեր սպասում է քաջարանցին և Փարամազյանին ճանաչող ցանկացած հայ մարդ։
Մանվել Փարամազյանի ազատությունը օրվա հրամայական է համայնքի և համայնքի բնակիչների համար, ովքեր անհամբեր սպասում են նրա վերադարձին։ Օրվա ընթացքում ստանում եմ բազմաթիվ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ և դրսում մարդկանց հանդիպելուց առաջին հարցը դա է, թե ե՞րբ է վերադառնալու մեր համայնքի ղեկավարը։
Համայնքն հավատով սպասում է, որ մայիսյան առաջին երկուշաբթին կբերի արդարությամբ համեմված ավետիս` Քաջարան համայնքին և Սյունյաց աշխարհին։
Հավատով և անհամբեր սպասում ենք այդ ազատությանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը