«Հերթական անգամ ընդդիմադիր գործչին «պոլին» փռելու գործողություն իրականցրեցին, ասել ենք, որ իշխանության գլխին կանգնած անձը հաճույք է ստանում նման տեսարաններից։ Ամեն դեպքում ապօրինություն է տեղի ունեցել , առավել ևս, որ Նարեկ Սամսոնյանը քննիչի հետ ունեցել է համաձայնություն։ Իմ տեղեկություններով այս ամենը կապվում է ծանր վիրավորանք հասցնելու , մասնավորապես, հայհոյանքի հետ կապված գործի։ Հատկանշական է, որ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը, մեր նախաձեռնությամբ, ներկայացրել ենք 4 հաղորդում՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ վիրավորանքի փաստի առթիվ․ հարուցվել է քրեական գործ, սակայն քննչական մարմինները, ոստիկանությունն իրենց ամբողջ ուժերը կենտրոնացրել են տուժողների նկատմամբ ծանր պայմաններ ստեղծելու համար»,-այս մասին ասաց Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու փաստին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը