14 12 2021

Աշխատում ենք, որ մեր երեխաներին կերակրենք, ոչ թե՝ դեղորայքի փող տանք․ Բարձրաշենի դպրոցը չի ջեռուցվում



Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում աշակերտների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ դասարանների ջեռուցման վատ վիճակի։

«Մենք հազիվ աշխատում ենք, որ մեր երեխաներին կերակրենք, ոչ թե աշխատում ենք որ դեղորայքի փող տանք։ Մեր խնդրանքն այն է, որ ապահովեն նորմալ ջեռուցում, որ երեխաները դպրոցում դաս անեն։ Ասում են՝ օնլայն, երեխաները հեռախոսներն անջատում են, դաս չեն անում մեր երեխեքը գնալով բթանում են։ Պայքարելու ենք մինչև վերջ, եթե ոչինչ չարեցին  մենք այստեղ դուռը փակելու ենք, մեր երեխեքին վերցնենք դուրս գանք»,-ասաց ծնողներից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ