13 12 2021

Դատախազությունը բողոքարկել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառելու մասին որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառելու մասին որոշումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին 55 մլն դրամ գրավի դիմաց արձակելու որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Ըստ Քննչական կոմիտեի Ռոբերտ Սուքիասյանը, երթեւեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու եւ վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի եւ մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի եւ նրա ընկերոջ հետ: Հնչել են հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ռոբերտ Սուքիասյանը հարվածել է Կարապետյանի դեմքին, որից հետո օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի մարտական ատրճանակով 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ: Ըստ ՔԿ-ի հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաեւ Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք եւ հեռացել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ