Հողատու կապիտուլյանտի այսօրվա գրառումը կարդալուց հետո կարելի է մի քանի արձանագրում կատարել․ Ռոբերտ Մարգարյան
Իրավաբան Ռոբերտ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հողատու կապիտուլյանտի այսօրվա գրառումը կարդալուց հետո կարելի է մի քանի արձանագրում կատարել:
Առաջին՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ կապիտուլյանտն անհաջող փորձ է կատարում հողերն ու Արցախը հանձնելու մեղքը գցել «նախկինների» գրպանը, կարելի է եզրակացնել, որ մոտեցել է սահմանագծման ու սահմանազատման անվան ներքո Արցախից վերջնականապես հրաժարվելու պահը, ու դրա համար անհրաժեշտ է նախապես մեղավորներ նշանակել: Ի դեպ, այդ մասին կապիտուլյանտն արդեն խնդրել է արտախորհրդարանական ուժերի օժանդակությունը:
Երկրորդ՝ այս անգամ, «նախկիններից» բացի, կապիտուլյանտը գտել է նաև մեկ այլ մեղավոր, որն, ի դեպ, նաև ցանկանում է իրենց խլել իշխանությունը: Դա նախկինների «արտաքին գործընկերներն» են: Մնում է` կապիտուլյանտը մի քիչ պարզաբանում մտցնի` «արտաքին գործընկերներ» ասելով, ո՞ւմ նկատի ունի: Ռուսաստանի՞ն, թե՞ Արևմուտքին:
Երրորդ՝ կապիտուլյանտը լուրջ ցայտնոտի մեջ է: Նրան կարճ ժամանակ է մնացել: Իսկ ելքերը սահմանափակ են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը