08 12 2021

Թե՝ Ալիևն ու Նիկոլը ինչ կորոշեն իմ հետ կապված, փաստացի մեր հայրենիքում մենք գերու կարգավիճակում ենք․ Գերասիմ Վարդանյան



ԱԺ-ում, պատգամավորների հետ  տեղի ունեցած միջադեպի  հետ կապված ԱԱԾ-ում հարցաքնննության է հրավիրվել  ՀՅԴ անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը․ մեր հետ զրույցում Գերասիմ Վարդանյանն ասաց , որ հրաժարվել է ցուցմունք, բացատրություն տալ, ինչպես նաև հրաժարվել է դատաբժշկի փորձաքննությունից։

 «Հիմա ես չեմ բացառում, որ ինչ որ անկապ գործով կալանավորեն  կամ ձերբակալեն, բնական է, թե  Ալիևն ու Նիկոլն ինչ կորոշեն իմ հետ կապված , փաստացի մեր հայրենիքում  մենք գերու կարգավիճակում ենք ․ ձերբակալությունները, բանտարկությունները մեզ մեր նպատակից ետ չեն կանգնեցնելու, բոլշևիկները պետք է իշխանությունը հանձնեն»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ