08 12 2021

ԱԺ շենքում տեղի ունեցած խուլիգանությունը եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված․ Սեյրան Օհանյան



«Երեկ ԱԺ շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը և հերթական անգամ խորհրդարանի պատգամավորական մեծամասնության նախաձեռնությամբ ու մասնակցությամբ  փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի ճղճիմ ձևով՝ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել ։  Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում ,իբր անվտանգություն ապահովող, ՊՊԾ-ն․ սա հուշում է ևս մեկ անգամ, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված»,-այս մասին հերթական քառոօրյա նիստի ժամանակ հայտարարեց «Հայստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Շարունակելով խոսքը նա նշեց․

«Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ  են  ընտրել, իսկ եթե ուզում է հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միոցների մսխման հաշվետվությունից և Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»,-ընդգծեց Սեյրան  Օհանյանը՝ հավելելով․

«Իհարկե այս  դեպքը չի մոռացվելու և  սպասելու ենք իշխանության արձագանքին»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ