Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։
Ոստիկանությունից հայտնում են, որ Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը