Անցած 10 ամիսների ընթացքում ապագա ունեցող ՀԱՅՐԵՆԻՔԻՑ լքել է ու ետ չի վերադարձել, շուրջ 84000 ապագա փնտրող մարդ: Այս մասին գրել է ԼՂՀ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Արթուր Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում։
«Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրաէներգիան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից:
Հիմա հարց.
150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եք: Խոսքս այն ակտիվիստների մասին է, որոնք իրենց ճղում էին 2013-ին քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկացման համար:
Ակամայից հիշեցի մի շատ ակտուալ անեկդոտ.
Վարչապետներից մեկը Գյումրիում ելույթ ունենալիս ասում է՝ «ժողովուրդ մենք լավ ենք ապրելու», գյումրեցիներից մեկը տեղից գոռում է՝ հբը մենք:
Ասեմ իմացեք՝ այս անեկդոտը հենց իրանք էլ հորինել են:
Ժողովրդի «Ապագա» կյանքը միայն վատանում է, լավանում է միայն իշխանության եկածների ապագան, «ապագա կա, կա ապագա», հբը ժողովրդի ապագան ե՞րբ կուգա:
Հ.Գ. Անցած 10 ամիսների ընթացքում ապագա ունեցող ՀԱՅՐԵՆԻՔԻՑ լքել է ու ետ չի վերադարձել, շուրջ 84000 ապագա փնտրող մարդ»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը