Նոյեմբերի 30-ին «Դվին մյուզիք հոլ»-ում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպվող Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում Հայաստանում հավատարմագրված 13 դիվանագիտական ներկայացուցչություններ, արվեստի և արհեստի ներկայացուցիչներ, հայ արտադրողներ ներկայացրին իրենց արտադրանքները: Վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվելու է երեք ծրագրերի իրականացմանը, որոնց նպատակներն են մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին մասնագիտական կրթություն և հմտություններ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը, ընտանեկան խնդիրների կանխարգելման ու լուծման համար խորհրդատվությունների տրամադրումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ գրական բարձրարժեք աշխատանքների թվայնացումը։
Միջոցառումն անց է կացվում Թովմասյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը