«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի իր ելույթում հայտնեց, որ խմբակցությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկ է ներկայացրել։
Խոսքը Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածն ուժը կորցրած ճանաչելու մասին է։
«Մեր խորին համոզմամբ` այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն և՛ ՀՀ Սահմանադրության, և՛ Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Ակնհայտ է, որ օրենսդրությունը չի հետապնդել Սահմանադրությամբ ամրագրված որևէ նպատակ, այլ ընդամենը փորձում է սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես` հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչների նկատմամբ»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը