Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից վայրում ինքնաշեն տնակ է այրվում:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն: Ամբողջությամբ այրվել է 84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով: Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ն. Մխիթարյանն ու Ալլա և Զելմա Աբրամիցինները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը