Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիա իրականացնող 18 քաղաքացու։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 《Փաստինֆո 》֊ին հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Ի դեպ, մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից փակել են Երևանի մի շարք գլխավոր ճանապարհներ, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսներով հայտարարել, որ այսօր՝ ժամը 17:00-ին, հավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում: Նրանց շարքերում են նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, Նաիրի Հոխիկյանը և այլք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը