19 11 2021

Կոտայքի մարզպետը կոպտորեն խախտել է 2 օրենսգիրք՝ քաղաքական դիրքորոշումից ելնելով․ Քասախի համայնքապետարանի աշխատակից



«Քաղաքական ուղղություն ունի էս ամենը, քանի որ դեմն ընտրություններ են։Մենք անգամ թեկնածուի համար ոչ մի բան չենք ասում․ ուղղակի Կոտայքի մարզպետը  կոպտորեն խախտել է 2 օրենսգիրք, օրենք էլ չէ՝, այլ՝ օրենսգրքեր՝ զուտ ամբիցիաներից ու քաղաքական դիրքորոշումից ելնելով։ Նման ձևով մտնել համայնքապետարանի շենք, նշանակում խախտում է ՏԻմ օրենքը, իսկ ո՞ւր մնաց ինքնակառավարումը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քասախի համայնքապետարանի աշխատակիցը՝ ասելովմ որ իրենց գործադուլն ու բոյկոտը կշարունակեն մինչև օրնեքով սահմանված ընտրությունների ժամկետ, այն է՝ դեկտեմբերի 5-ը։

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք , որ Քասախի համայնքապետարանի աշխատակիցները բոյկոտել են համայնքապետարանի աշխատանքները, նրանք չեն  ընդունում Կոտայքի մարզպետի կողմից նշանակված Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին։  Քասախի համայքնապետը նոյեմբերի 8-ից գտնվում է արձակուրդում։ Նրա կարգադրությամբ պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Մկրտչյանը։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի, մինչև համայնքի ղեկավարն արձակուրդից չվերադառնա, նրա  պաշտոնեական լիազորությունները չեն կարող դադարեցվել, հետևաբար այլ պաշտոնակատար չի կարող նշանակվել։ Այդ ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին։ Մինչդեռ մարզպետը Քասախի համայնքապետի պաշտանակատար է նշանակել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված թեկնածու Արտակ Թովմասյանին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ