Թեժ մարտեր են ընթանում Ջերմուկ-Իշխանասար հատվածում: Այս մասին հայտնում են Սյունիքում Wargonzo նախագծի աղբյուրները։
«Ադրբեջանի զինուժը տեխնիկայից օգտագործել է զրահատեխնիկա և զրահամեքենա: Առաջընթացն ակնհայտորեն ծրագրված էր, և առաջ շարժվելու փորձերն իրականացվում են լավ կազմակերպված ականանետային կրակի աջակցությամբ։ Հետախուզությունը ենթադրում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց առջև նպատակ են դրել դուրս գալ Երևան-Գորիս մայրուղի: Հաջողության դեպքում՝ հաղորդակցության ուղիներից կտրված կինեն Արցախում ՌԴ խաղաղապահ կայազորը և Տեղ և Մեղրի շրջանում տեղակայված մեր սահմանապահ խմբավորումները», - գրում է թելեգրամյան ալիքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը