15 11 2021

Անցած շաբաթ զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել

Անցած շաբաթ զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել

2021 թվականի նոյեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 757 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-Ն:

 Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք և ժամանակին արձագանքել բոլոր կանչերին՝ մեկուսացրել կրակը:

 Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

 Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

 Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, թնդանոթի 49 արկ և 3 հրթիռ:

 Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 34, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի։

 Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնց հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

 ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ