13 11 2021

Մանրամասներ Քանաքեռի իր իսկ տանը սպանված Արտուշ Սիմոնյանի կենսագրությունից

Մանրամասներ Քանաքեռի իր իսկ տանը սպանված Արտուշ Սիմոնյանի կենսագրությունից

Արդեն երկու օր է՝ համացանցում ակտիվ շրջանառվում է նոյեմբերի 11-ի գիշերը Քանաքեռում սպանություններով ավարտված միջադեպը, որին զոհ էին գնացել 4 անձ։ Նրանց թվում էին «քանաքեռցի Տույ» անունով հայտնի Արթուր Ղազարյանը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը:


Արթուր Ղազարյանը ճանաչված էր որպես քրեական հեղինակություն, իսկ ինչո՞վ էր հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, որը, փաստորեն, զոհվեց իր իսկ տան մոտ, քիչ բան է հայտնի։
61-ամյա Արտուշ Սիմոնյանն արևելագետ էր։ 1981-1982թթ. աշխատել էր Ալժիրի Հանրապետությունում ռազմական թարգմանիչ, հաջորդ երկու տարիներին Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում` ավագ գիտաշխատող, ապա՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ։ Անկախության առաջին տարիներին՝ մինչև 1996 թվականը, Քանաքեռի կարի ֆաբրիկայի փոխտնօրեն: 1996-1998 թթ. Եղել էր «Հայկական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչը Մոսկվայում, իսկ 1998-2003 թթ.` «Հայկական ավիաուղիներ»-ի փոխտնօրեն:

2003թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել, դարձել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:


Արտուշ Սիմոնյանի և իր ընտանիքի ֆինանսավորմամբ 1999 թ․ վերաբացվեց Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Արտուշ Սիմոնյանը նաև մասնակցել է 4-13-րդ դարերում կառուցված Հովհաննավանքի վերակառուցմանը։ 2013-16թթ․ վերակառուցել է նաև Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ