09 11 2021

Միացյալ Նահանգները կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց

Միացյալ Նահանգները կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց

Միացյալ Նահանգները կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց։

Այս մասին նշվում է 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Այս շաբաթ Միացյալ Նահանգները և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա ինտենսիվ կռիվներին վերջ տված հրադադարի համաձայնության առաջին տարին։ Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում նախորդ տարվա ռազմական գործողությունների հետևանքով բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Կոչ ենք անում վերադարձնել բոլոր մնացած ռազմագերիներին, հստակեցնել բոլոր անհետ կորած անձանց, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել  և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք նաև կոչ ենք անում հետաքննություն իրականացնել մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան։ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ էրիկա Օլսոնը ներկայում տարածաշրջանում է՝ քննարկելու երկկողմ հարցերը բոլոր երեք երկրների հետ և ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակելու ակտիվացնել իրենց ներգրավվածությունը այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրներին, որոնք կապված են կամ բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից»,- ասվում է Պետդեպի  հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ