08 11 2021

ՏԻՄ ընտրություններից առաջ Կառավարությունը կփակի ջրօգտագործողների պարտքերը. 168.am

ՏԻՄ ընտրություններից առաջ Կառավարությունը կփակի ջրօգտագործողների պարտքերը. 168.am

Հայաստանում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, Կառավարությունում հիմա էլ որոշել են մարել ջրօգտագործողների պարտքերը։ Այս մասին գրում է 168.am-ը:

Պետական բյուջեից ջրօգտագործողների կուտակած պարտքերը մարելու համար հատկացվել է 963 միլիոն դրամ։

Թե ինչո՞ւ է Կառավարությունը որոշել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից օրեր առաջ պետբյուջեի հաշվին փակել, օրինակ, իրենց այգիները ջրած ու ջրի վարձը չվճարած գյուղացիների կուտակած պարտքերը,Կառավարության ընդունած որոշման մեջ գրված չէ։

Ուշագրավ է, որ այս որոշմանը դեմ է արտահայտվել Ֆինանսների նախարարությունը, որը ներկայացրած առարկության մեջ նշել է, որ ջրօգտագործողների պարտավորությունների մարման նպատակով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արդեն մեկ անգամ հատկացվել է 2,735,7 մլն դրամ։

Հիմա, երբ առաջարկվում է լրացուցիչ 963 միլիոն դրամ հատկացնել, դա նշանակում է, որ պետական բյուջեի սահմանափակ ռեսուրսների պարագայում՝ ոռոգման համակարգի առողջացման և կազմակերպությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ պետական բյուջեից շարունակում են նախատեսել ռեսուրսներ՝ հեռանկարում չունենալով թիրախավորված նպատակ, որովհետև այդ գումարներն ուղղվում են ընկերությունների առկա պարտքերի մարմանը, և չեն ներկայացվում հետագայում նոր պարտքեր չկուտակելու ուղղությամբ ձեռնարկված/ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկատվություն:

Չնայած Ֆինանսների նախարարության այս առարկությանը, այնուամենայնիվ, Կառավարությունը որոշումն ընդունել է։

Նշենք, որ պետբյուջեի հաշվին պարտքեր մարելուց զատ՝ ՏԻՄ ընտրություններից առաջ նաև 30-50 հազարական դրամ էին բաժանել քաղաքացիներին՝ որպես աջակցություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ