05 11 2021

Աններելի է, որ ասում են Առուշ Առուշանյանը մարտական գործողությունների չի մասնակցել․ Արարատ Արշակյան



«Կարիք չկա մեր տղային՝ Առուշին այդքան երկար փակի տակ պահեն , ախր մենք  էլ արժեք ունենք, որ կարողացել ենք ընտրել մեր արժանապատիվին։ Մարդն ինչքան վախենում է, այդքան իր վախից ավելի շատ ավելորդություններ է թույլ տալիս։Այսքան ժամանակ Առուշանյանին փակի տակ պահելը, մարդու արածը, նվիրվածությունը հատկապես պատերազմի ժամանակ չգնահատելն աններելի է, իմ համար հատկապես աններելին այն է, որ  կանգնեցին ասեցին մարտական գործողություններին չի մասնակցել, Ջեբրայիլում չի եղել, ու էդպես քանի հրամանատարների գլխին գործ սարքեցին»,-այս մասին Գորիսում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց  ազատամարտիկ Արարատ Արշակյանը, ով այս պահին ներկա է Գորիսի համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Առուշ Առուշանյանի դատավարությանը։

Նրա խոսքով թուրքն ամուր դիրքավորվել է Քաչալ սարի հատվածում և չկա որևէ մեկը, որ այդ հարցով զբաղվի։

«Իշխանություններին որ լսես, կասեն այս մեր կանգնած տեղն էլ է ադրբեջանական, ինչքան ստրատեգիական գոտիներ կա թուրքի վերահսկողության տակ է․ չի բացառվում օրեք հանեն ու ասեն՝  ովքեր զենք վերցնեն ու մեր եղբայրական Ադրբեջանի դեմ զինված ոտնձգություն անեն  կալանավորել 7-9 տարի, ովքեր խուսափել են հայրենիքը պաշտպանելուց աջակցություն  տրամադրել 10 հազար ԱՄՆ դոլար»,-ասաց Արարատ Արշակյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ