03 11 2021

Ներքին Հանդում դպրոցն ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից․ Արման Թաթոյան



«Ադրբեջանական զինված ուժերի առկայության առաջին վտանգը մարդկանց կյանքի իրավունքի խախտումն է»,- համոզմունք հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։  Ասվածն հիմնավորելով փաստերով Արման Թաթոյանը  նշեց, որ  Ներքին Խնձորեսկի բնակիչների ապրուստը, արոտավայրերն ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության ներքո են։ ։ 

«Նման պայմաններում մարդիկ չեն կարողանում նորմալ օգտվել այդ տարածքներից, գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ադրբեջանական զինված ուժերի առկայության առաջին վտանգը մարդկանց կյանքի իրավունքի խախտումն է»,-ասաց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը նշեց, որ նույն իրավիճակն է նաև Դավիթ Բեկ գյուղում.

«Այստեղ անգամ դեպքեր ունենք, որ մարդկանց այգիներին են վնասներ պատաճառվել։ Ունենք նաև այգիների վնասների հաշվարկները։  Հարց է առաջանում՝ մեր համաքաղաքացիներին ո՞վ է հատուցելու։ Դավիթ Բեկում մեկ այլ խնդիր էլ ունենք։ Ադրբեջանական դիրքն անմիջապես գերեզմանոցի գլխավերևում է, և այդ հատվածում նույնիսկ կրակոցներ են եղել պատերազմի ժամանակ»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։

Վերջինս հավելեց, որ Ներքին Հանդում դպրոցն ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից։

«Ինձ կարո՞ղ է որևէ միջազգային կառույց հիմնավորել, որ սա երեխաների իրավունքների խախտում չէ»,-ասաց Արման Թաթոյանը՝ վերահաստատելով, որ երեխաների իրավունքների խախտում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ