«Չի կարելի սահմանափակել պատգամավորի խոսքը , չի կարելի կիրառել հարկադրանքի միջոցներ ․ դա իշխանության կողմից թույլատրվող ռեպրեսիայի մեխանիզմի մի էլեմենտ է»,-նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ գնահատելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին ԱԺ ամբիոնից հարկադրաբար հեռացնելու գործողությունը։
«Ընդդիմությունը պատասխանել է ընդամենը նախորդ ելույթ ունեցող պատգամավորի որակումին , և հնչած գնահատկանը, որ Արցախն ուրացողը դավաճան է, դա փաստ է․ չկա Հայաստանում որևէ արժանապատիվ քաղաքացի , որը գտնի, որ Արցախն ուրացողը դավաճանություն չէ»,-ասաց Արթուր Ղազինյանը։
Մանրամասերը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը