26 10 2021

Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին



«Ադրբեջանի կոմից, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սանձազերծված պատերազմի առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից  նախաձեռնվել է «Մենք ենք մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք , որի ընթացքում  հանգանակված շուրջ 52 միլիարդը փոխանցվել է պետական բյուջե», -ԱԺ իր ելույթում  նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամաովր Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով, թե  ինչպես են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված միջոցները,  հարցի առնչությամբ ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Պատգամավորը նշեց, որ  հանձնաժողովի ստեղծումը միտված է՝ ցրելու օդում կախված լուրը, ըստ որոնց՝ պետական բյուջե փոխանցված այս գումարները ծախսվել են ոչ արդյունավետ:

Նա ասաց, որ ինքը չի հանդիպել հիմանդրամի կայքում հաշվետվության ու աուդիտի արդյունքների հրապարակումը:

«Սրա չհրապարակումը իմ համար տարակուսելի է, տարակուսելի է նաև այն փաստը, որ այս աուդիտը եղավ ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական: Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք, երբ իմ հարցին ի պատասխան՝ ինքն ասաց, որ որևէ խնդիր չկա ու քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ որևէ խնդիր չի տեսնում: Եթե, նույնիսկ, ՔՊ-ն, որպես մեծամասնություն, չներկայացնի իր անդամներին հանձնաժողովի անդամությանը՝ այդպիսով տորպեդահարելով քննիչ հանձնաժողովի աշխատանքը, այդ հանձնաժողովը, միևնույն է, ստեղծված է օրենքի պահանջով», - ասաց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ