Պետք է լինի դատավճիռ և ոչ սովորական, սա ամբողջ մի ազգի, պետության, հայրենիքի կորուստ է, և մենք պետք է կարողանանք ուժ գտնել մեր մեջ բացահայտումներ անել և հասկանալ, որ սա մտացածին կերպով է արվել։ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր Խաչիկ Մանուկյանը։
«Այս խումբը տարիներ շարունակ որդեգրել է և կատարել և ֆինանասավորվել է տարբեր գրասենյակների կողմից, պատահական չեն դրանց առկայությունը։ Պետք է կարողանանք մենք այդ ամեն ինչը բացահայտել և, ի վերջո, ցույց տալ, որ դավաճանություն է եղել, և դավաճանները ոչ թե սովորական դատաստանի, այլ ռազմական օրենքի ողջ խստությամբ դատաստանի են արժանի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը