Ընտրություններն արձագարեցին, որ ինչ-որ մի բան մեր երկրում, մեր հասարակության գիտակցությա մեջ փոխվել է։ Ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
«Իհարկե, գործոններ կան, որոնք որոշակիորեն իրենց դերը խաղացել են, բայց ամեն դեպքում՝ հասարակական տրամադրությունները չես համեմատի թեկուզ մեկ տարի առաջ այս ժամանակ եղած տրամադրությունների հետ։ Այսպես թե այնպես անցնում է ժամանակը, և մարդիկ սկսում են ընկալել ռեալությունը։ Ինքնախաբեությունը կարող է ինչ-որ մի տեղ գնալ, բայց ինչ-որ մի տեղ արդեն մարդիկ կանգ են առնում, մանավանդ, երբ վտանգը մոտենում է իրեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը