«Մեր դեմ մեծ պատերազմ է հայտարարված, որն իր բաղադրիչներն ունի։ Հիմնական բաղադրիչներից մեկն ազգին հոգեբանորեն ջարդ ու փշուր անելու, կոտրելու, ինքնությունը ոչնչացնելու բաղադրիչն է»: 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը։
«Եթե մենք երեխային տալիս ենք սեփական անձի, ազգի մասին պղծված, խեղաթյուրված գաղափարներ, արժեքներ, փաստեր, ստեղծվում են բոլոր պայմանները, որպեսզի հայ երեխան աղավաղված կերպով ընկալի իր ազգի, իր էթնիկական խմբի կենսագրությունը»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը