Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, պատասխանելով Փայլասարի վերաբերյալ հարցին, թե որդյո՞ք այնտեղ կա հայկական ԶՈՒ հենակետ, նշեց, որ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել այդ մասին։ Փոխնախարարը նաև ասաց, որ զերծ կմնա պատասխանել սահմաններին վերաբերող հարցերին։
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ՊՆ-ն փորձում է թաքցնել ինչ-որ բան, Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ, ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է և ես քանիցս խնդրել եմ հետևել պաշտոնական լրահոսին, որևէ պատկան մարմին որևէ բան չի թաքցնում, որովհետև մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»,-ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը