19 10 2021

Արդյո՞ք ՊՆ-ն փորձում է թաքցնել ինչ-որ բան



Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, պատասխանելով Փայլասարի վերաբերյալ հարցին, թե որդյո՞ք այնտեղ կա հայկական ԶՈՒ հենակետ, նշեց, որ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել այդ մասին։  Փոխնախարարը նաև ասաց, որ  զերծ կմնա պատասխանել սահմաններին վերաբերող հարցերին։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ՊՆ-ն փորձում է թաքցնել ինչ-որ բան, Սարգսյանը պատասխանեց.  «Բացարձակ, ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է և ես քանիցս խնդրել եմ հետևել պաշտոնական լրահոսին, որևէ պատկան մարմին որևէ բան չի թաքցնում, որովհետև մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»,-ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ