18 10 2021

Շիրակի մարզպետի 50 հազար դրամ բաժանելը օգնություն են դիտարկում, Առուշանյանի դեպքում՝ կաշառք



Ես առաջարկում եմ ձեզ բոլոր նման դեպքերը տալ իրավապահ մարմիններին, թող քննեն։ Դա քաղաքացիներին տրվող սոցիալական աջակցություններ են, որոնք կապ չունեն ո՛չ ընտրությունների հետ, ո՛չ մի տեսակի գործընթացների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիում ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ի պատասխան
ընտրությունների նախաշեմին սոցիալապես անապահով քաղաքացիներին 50 հազարական դրամ բաժանելը, արդյոք սա ընտրակաշառք չէ՞ հարցին։

Հարությունյանը պնդում է, որ այստեղ որևէ կոռուպցիոն ռիսկ չկա։

«30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, շատ մարդիկ  մեզ դիմել են, աջակցություններ են ստացել։ Թող մարդիկ մտածեն 30 տարի մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային և հիմա  նման բաներ չասեին։ Դուք խառնում եք ամեն ինչ իրար, ոնց որ ասենք թոշակ են ստացել հոկտեմբերի 1-ին, պիտի գնան, իշխող ուժին ընտրեն, ծիծաղելի է»։

Լրագրողի դիտարկմանը, որ նույն գործընթացի համար քրգործեր կան հարուցեցին, օրինակ ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ,  ո՞րն է տարբերությունը Գյումրիի և Գորիսի, Հովհաննես Հարությունյանն ասաց ․ «Բացարձակ  նման չեն, իմ ասածը շարունակական գործընթաց է, դա աշխատանքային գործընթաց է, այդ թեման բացառապես կապ չունի ընտրությունների հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ