18 10 2021

Բժիշկները պատվաստումների սխալ իրականացումն են քննադատում, ոչ թե պատվաստանյութը․ Գևորգ Գրիգորյան



Մենք  պետք է հասկանանք՝ պատվաստումը ի՞նչ խնդիր է լուծելու բնակչության  համար։ Եթե մենք խոսում ենք պատվաստումով համավարակը կանգնեցնելու մասին, ապա, ավաղ, պատվաստումը համավարակը չի կանգնացնելու։ Մարդիկ շարունակում են վարակվել նույնիսկ պատվաստված վիճակում, հարցն այլ բանում է, որ պատվաստումը նվազեցնելու է մարդկանց մահացությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց բժիկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

«Այսինքն, եթե մենք ցանկանում ենք նվազեցնել մահացության աստիճանը, ապա պետք է պատվաստումը ճիշտ հիմքերի վրա առաջ գնա, ինչը գործող իշխանությունը չի կարողանում իրականացնել, որովհետև նրանք ընտրել են պատվաստման համար ոչ թե այն մարդկանց, ովքեր բարձր մահացության ռիսկում են, այլ բոլորին»,- ասաց Գրիգորյանը։ 

Բժշկի խոսքով, ճիշտ կլնի առաջին հերթին պատվաստվեն 60-ն անց մարդիկ, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, ավելորդ քաշ ունեցողները, և նրանց պատվաստվելով կնվազի մահացության թիվը, ինչից հետո կմնա համավարակի դանդաղեցումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ