Նոր ոստիկանական համակարգի ձևավորմանը մասնակցող իրավապշատպան Դանիել Իոաննիսյանը Գորիսում խուսափեց Yerevan.Today-ի լրագրողի հարցից, թե ինչպես է վերաբերվում Գորիսում ոստիկանների աննախադեպ ուժեղացված ծառայությանը և մայրաքաղաքից մեծ քանակի ոստիկաններ Գորիս բերելուն՝ ՏԻՄ ընտրությունների օրը։
Իոաննիսյանի խոսքով, դա շատ երկար պատասխան ակնկալող հարց է։
«Կան իրավիճակներ, որ լավ է, կան իրավիճակներ, որ վատ է»,- այսպես պատասխանեց Իոաննիսյանը մեր թղթակցի բազմաթիվ պնդումներից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը