15 10 2021

Բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները

Բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները

Արմավիրի մարզում, հոկտեմբերի 14-ին, ժամը 18։00-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 31 հասցեում գործող «Ալֆա ֆարմ» դեղատուն և աշխատակցուհու՝ 22-ամյա Աշխեն Դ-ին նկատմամբ կատարել ավազակային հարձակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս դանակի սպառնալիքով Աշխեն Գ-ից, ով նշված դեղատանն աշխատում է դեղագետ, պահանջել է, որպեսզի դրամարկղի մեջ եղած ողջ գումարը տա իրեն։  Դիմակավորված կինը դեղատնից հափշտակել է մոտ 159 հազար դրամ։  

Մինչ քննիչներն ու ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, ժամը 20։00-ի սահմաններում հերթական ահազանգն է ստացվում՝ այս անգամ 60-ամյա Մարինե Գ-ից, ով հայտնել է, որ բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալֆա ֆարմ» դեղատուն, որտեղ դանակի սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել է 57 հազար դրամ և հեռացել։ 

Ոստիկանների ու քննիչների հերթապահ խումբը այս անգամ ժամանել է նշված վայր։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ խորհրդավոր կնոջն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Մարինե Գ-ն աշխատում է «Ալֆա ֆարմ» դեղատանը՝ որպես վարիչ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ