«Թովմասյան» միջազգային հիմնադրամի, Հայաստանում ՌԴ դեսպանատան, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, «ՎՏԲ-Հայաստան» բանկի համագործակցության արդյունքում Հայրենական մեծ պատերազմի վետերանների լուսանկարների ցուցադրություն է բացվել «Դվին» համալիրի ցուցադրությունների սրահում:
Ֆոտոնախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Լուսանկարիչ Տաթև/Ազատուհի Մնացականյանը շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում ու գյուղերում և նկարել 110 վետերանների դեմքերը:
Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հաղթանակի դեմքերը, Կառավարական ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ամփոփ տեսաշար՝ կազմակերպված միջոցառումից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը