«Թուրքն օգտագործեց ամենահզոր զենքը՝ դավաճան հային»․ նման միտք արտահայտեց լրագրողների հետ զրույցում տեղահանված հադրութցիներից մեկը։
Անդրադառնալով պատերազմի ելքին՝ նա նշեց, որ թուրքն օգտագործել է ամենահզոր զենքը՝ դավաճան հային։
«Դավաճանության հետևանքով ստիպված էինք լքել Հադրութը, որն ուղղակի հանձնվեց։ Հույս կար, որ Տողն անպարտելի է, քանի որ թուրք-մոնղոլական խունտան 27 անգամ հարձակվել է այդ գյուղի վրա և երբեք չի հաջողել։ Տողն անպարտելի է եղել, բայց այսօր, շատ եմ ցավում, Տողը չկա, Հադրութը չկա»,- նշեց նա՝ զարմանք հայտնելով, որ այս իշխանություններից ոչ մի անգամ չի լսվել օկուպացված բառը, որ Շուշին, Հադրութն օկուպացված են, կարծես թե, այդպես էլ պետք է լիներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը