12 10 2021

«Վանաձոր» ԲԿ-ում դատապարտյալ է մահացել

«Վանաձոր» ԲԿ-ում դատապարտյալ է մահացել

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը:

Ա. Ղ.-ն ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ և երկար ժամանակ գտնվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ:

Քրեակատարողական ծառայությունից հաղորդում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ