11 10 2021

Գրանցվել է 414 դեպք, որից 136-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 414 դեպք, որից 136-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Հոկտեմբերի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 414 դեպք, որից 136-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 209 կենցաղային կանչ. տուժել է 81 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ