Hetq.am-ը գրում է․
««Հետքը» շարունակում է ներկայացնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների և նրանց որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանի որդին՝ Արամ Խաչատուրյանը ևս զինծառայությունից ազատված է:
Նախարարի 28-ամյա որդին, ինչպես մեր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից, զինծառայությունից ազատվել է կրթական տարկետման հիմքով:
«Արամ Վահագնի Խաչատուրյանր չի ծառայել ՀՀ զինված ուժերում, քանի որ օրենքով սահմանված կարգով օգտվել է նպատակային ուսումնառության համար պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից և 2018 թվականին պաշտպանել ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան»,-ասված է հարցման պատասխանում:
Հաջորդիվ կներկայացնենք զինծառայությունից ազատված 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների և նրանց որդիների՝ զինծառայությունից ազատման պատմություններ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը