30 09 2021

Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն․ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն․ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։ 

«Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ