30 09 2021

Դիմում են տարբեր քաղաքացիներ՝ վերահաս վտանգի պատճառով. փաստաբան



 Կառավարության շենքի մոտ էին հավաքվել  ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամները՝   ՀՀ առողջապահության նախարարին հանդիպելու  և  իրենց պահանջները ներկայացնելու նպատակով: Աշխատանքային իրավունքների պաշտպանության  գրասենյակի  փաստաբան Քրչիստինե Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց դիմում են տարբեր քաղաքացիներ՝ վերահաս վտանգի պատճառով. այն է՝  գործատուները պարտադրում են , որ ամսի 1-ով կամ պետք է ներակյացնեն ՊՇՌ թեստի պատասխանները, կամ էլ՝ պատվաստումը հավաստող փաստաթուղթ :

«Մենք իրենց տեղեկացերեցինք,  թե որոնք են  Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված այն պայմանները, որոնց դեպքում գործատուն կարող է թույլ չտալ իրենց անցնել աշխատանքի. Ի դեպ, հարմար առիթ է, որ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնենք, որ  իրենք ներկայանան աշախտանքի , տեղեկացնեն, որ պատրաստ են իրենց աշխատանքը կատարելու՝ գրավոր ձևակերպված տարբերակով նշված, որ  իրենց որևէ վտանգ չպետք է սպառնա»,- նշեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ