29 09 2021

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն. սեպտեմբերի 29․ օր 3- րդ



Պատերազմի 3-րդ օրը թշնամու անօդաչուն հասնում է Վարդենիս, և դրա հարվածից այրվում է քաղաքացիական ավտոբուս։ Հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը՝ Մեծ Մասրիկը, Սոթքը։ Դադարեցվում է ռուսական կապիտալով աշխատող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը: Հենց այդ ժամանակ էլ խոցվում է մեր ՍՈւ-25-երից մեկը։

Պաշտոնական տեղեկատվությամբ հայտարարվում է որ հայկական ՍՈՒ 25-ը խոցվել է Թուրքական F-16-երի կողմից , սակայն հետագայում ոչ մի ապացույց չի ներկայացվում:

Իսկ Արցախում, իրավիճակը շարունակում էր մնալ լարված, ըստ պաշտոնական տեղեկության, Արցախի պաշտպանական գծի գրեթե ամբողջ երկայնքով կիրառվում էին տանկեր, ուղղաթիռներ, հրետանային ծանր համակարգեր, ՏՕՍ, Սմերչ։ Ադրբեջանը գործի էր դրել ամբողջ զինանոցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ