26 09 2021

Սուրբ խաչի և պետականությունը խորհրդանշող դրոշների առաջնորդությամբ մեկնարկեց երթը դեպի Եռաբլուր



Գարեգին Նժդեհի հրապարակից Սուրբ խաչի և պետականությունը խորհրդանշող դրոշների առաջնորդությամբ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Այս քայլերթի  նպատական է արձանագրել, որ մենք տերն ենք մեր նահատակների թափած արյան և իրենց գաղափարի ու նվիրումի արդյունքում գոյություն ունեցող մեր պետականության։ Համոզված ենք, որ Արցախն ու Հայաստանը այս վիճակին հասցնող ոչ մի մարդ անպատիժ չի մնալու»,- նշվեց երթի մեկնարկին։

Նշենք, որ ջահերով երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ