«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Քիչ առաջ տեղեկացա, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի դիմումը եւ փաստացի խոչընդոտել է Ազգային Ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։
Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։
Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը