22 09 2021

Տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»․ Հասմիկ Պապյան

Տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»․ Հասմիկ Պապյան

Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող»…անվանողներին ուզում եմ հիշեցնել: Այո, արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը:

Լուսարձակների ուժգնությամբ, չվերջացող անիմաստ պարերի, շատրվանների ջրերի ցոլքով, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում մեկ անգամ ևս խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին: Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության Օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:

Հ.Գ. Տոնակատարության կազմակերպիչները, տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ, առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»: Շնորհակալ եմ: Կառավարությունները գնացող են, ես դա երբեք չեմ մոռանում…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ