21 09 2021

Ես այլևս որևէ մեկին չեմ հավատում, հատկապես Փաշինյանին․ Զոհվածի ծնողը առաջարկում է չմասնակցել գունագեղ տոնախմբությանը



Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում մասնակցել այդ գունագեղ տոնախմբությանը և հարգանքի տուրք են ցանկանում մատուցել մեր զոհվածներին, ժամը 18։00-ից 18։30 խնդրում եմ բոլորին հավաքվել Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից ջահերով շարժվելու ենք Եռաբլուր։ Եռաբլուրում հայտարարեց զոհված զինծառայող Արտյոմ Միքայելյանի հայրը՝ Տիգրան Միքայելյանը։

«Ես այլևս որևէ բանի չեմ հավատում, հատկապես Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառում էլ չի սխալվել, երբ հայտարարել է գունագեղ տոնակատարություն, այդպիսի մարդիկ չեն սխալվում, և իրավունք չունեն, եթե վարչապետի աթոռին են նստել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ