28 01 2025

Ես իրավունք չունե՞մ իմ զոհված տղին ասեմ Արարատ լեռը քո դիմացն ա, գոնե հպարտությամբ ննջի. Զոհվածի հայր



Ես Եռաբլուրի անունը ուզում եմ դնեմ անպարտների զորամաս, էս տղերքը այդ պարտությունը չեն տեսել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է զոհված Սամվել Սահակյանի հայրը՝ Սուրեն Սահակյանը։

«Փաշինյանն ասում է, Արարատի անունը կամաց ասեք, որ թուրքերը չհարձակվեն, 70 տարի սովետական պետության ժամանակ Արարատի անունը ասել ենք բարձրաձայն՝ չեն հարձակվել, 30 տարի անկախ Հայաստանում ասել են՝ չեն հարձակվել, հիմա ո՞ւմ հետ են պլաններ գծել, որ չպետք է ասենք։ Ես իրավունք չունե՞մ իմ զոհված տղին ասեմ Արարատ լեռը քո դիմացն ա, գոնե հպարտությամբ ննջի։ Ամենամեծ չարիքը այն է, որ կառավարության կազմը Հայոց պատմությանը քաջածանոթ չեն, այնպիսի բաներ են խոսում, որ Ալիևը իրեն բավարարված զգա, Ադրբեջանում փռշտում են, էստեղ առողջություն են ասում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ