Հայտնի գործարար Սամվել Կարապետյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի պատասխանել է նաև 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տնտեսական, անվտանգության ու ներքին համերաշխության խնդիրների հնարավոր լուծման մասին հարցին։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանը արցախյան 44-օրյա պատերազմը բնորոշում է որպես հարուստի և աղքատի կռիվ։ Կարապետյանը նման բնորոշում տվեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
«Վերջին պատերազմը ցույց տվեց, որ դա ընդհանուր առմամբ հարուստի և աղքատի կռիվ էր, քանի որ ադրբեջանցիները գնալով հարստանում էին և կարող էին իրենց թույլ տալ գնել ժամանակակից սպառազինություն, իսկ մենք գնում էինք, ինչ որ կարողանում էինք, դրա համար էլ չկարողացանք հավասարը հավասարի հետ պայքարել»,– ասաց Կարապետյանը` միաժամանակ կարևորելով այսօր երկրի տնտեսությամբ զբաղվելու անհրաժեշտությունը։
«Գլխավոր խնդիրն այն է, որ պետք է շատ լուրջ զբաղվենք Հայաստանի տնտեսությամբ»,– ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը