20 09 2021

Նմանը չունեցող արհավիրք է գծագրվում հայ ազգի գլխին. ահազանգ

Նմանը չունեցող արհավիրք է գծագրվում հայ ազգի գլխին. ահազանգ

ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Փաշինյանի՝ Էրդողանին ուղղված առաջարկին՝ նշելով․ 

«Մի տղամարդլամիշ լինող, որը հայ ազգի վրա չագուչ էր թափահարում, այսօր թշնամի Էրդողանին թախանձագին, աղերսում է, որ հանդիպի իր հետ։ Այս միջնորդավորված խայտառակ խնդրանքին նախորդել է մի շարք կեղծիքներ, որոնցից ամենացցունը թուրքական դրական ազդակներն էին և կեղծ խաղաղասիրական քարոզը։

Ինչպես նոյեմբերի 9-ի աղետալի փաստաթուղթը, այնպես էլ դրան հաջորդած և նախորդած բանավոր պայմանավորվածությունները հիմք են տալիս մտածելու, որ մի նոր, նմանը չունեցող արհավիրք է գծագրվում հայ ազգի գլխին։ Ենթադրում եմ, որ սա իր մասշտաբներով և ապագայի խորտակումով այնպիսի բնույթի է լինելու, որ անցած բոլոր աղետները խաղ ու պար կթվան։

Ի գիտություն։

Էրդողանի հետ հնարավոր հանդիպմանը սույն երևույթը ինձ չի ներկայացնում, ես չեմ լիազորել, իսկ ՀՀ բնակչության մոտ 24%-ը մեծամասնություն չի։

Իմիջայլոց, իսկական գելխեղդը կպլանավորեր մաքրել Գորիս-Կապան ճանապարհը շակալներից։ Ի՞նչ գելխեղդ, հազիվ տուզիկ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ